Դեղաբույսեր
Խուլ եղինջ - Яснотка - lamium
Շրթնածաղկավորների (Labiatae) կամ նույնն է խուլ եղինջազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր խոտաբույսերի ցեղ է: Ըստ The Plant List (2013) Խուլ եղինջ ցեղը ընդգրկում է 30 տեսակներ, որոնք տարածված են Եվրասիայի բարեխառը գոտիներում, Հյուսիսային Աֆրիկայում:
Կոճղարմատը հորիզոնական է, բազմաթիվ ճյուղավորվող թելանման արմատներով, որոնց հանգույցներից առաջանում են նոր կոճղարմատներ ու սողացող ծիլեր: Ծաղկակիր ցողունը բարձրացող կամ ուղղականգուն է՝ 30-60սմ, երբեմն մինչեւ 100-150սմ բարձրությամբ, թույլ ճյուղավորվող: Ցողունն ու տերեւները տեղ-տեղ ծածկված են սպիտակ մազիկներով: Տերեւները հակադիր են, մուգ կանաչ, եզրերը սղոցաձեւ կտրտված, ձվաձեւ, հիմքում սրտաձեւ լայն հիմքով, կենտրոնական երակագիծը արծաթավուն է: Ստորին երկարակոթուն տերեւները արտաքուստ նման են եղինջ երկտունի տերեւին, սակայն չունեն այրող գեղձիկներ: Գագաթամերձ տերեւները կարճակոթուն են, համեմատաբար ավելի փոքր, դրանց ծոցերում դասավորված են թվով 6-16 հատ ծաղիկներ: Ծաղկաբաժակը զանգակ է, նոսր մազապատ, սուր եզրերով: Երկշուրթ ծաղկեպսակը սպիտակ, դեղին, վարդագույն կամ ծիրանագույն է, դրսից խավապատ, կարճ, ներսում խավոտ մինչեւ 10մմ երկարությամբ խողովակով, որը ստորին շուրթի մոտ պուտիկավոր է: Վերին ամբողջական, երկարավուն պսակաթերթիկը նման է կորդակի (սաղավարտ), ներքեւինը եռամաս է՝ լայն կենտրոնական հատվածով: Առեջքները 4-ն են, ծաղկում է գարնան կեսերից մինչեւ աշուն: Պտուղը 4 եռանիստ, երկար ձվաձեւ ընկուզիկ պարունակող տուփիկ է: Խուլ եղինջ ցեղի տեսակները չորադիմացկուն, ցրտադիմացկուն, ձմեռադիմացկուն, հիմնականում քչապահանջ, խոնավասեր բույսեր են, որոնք հատկապես լավ են զարգանում ստվերում: Աճում են անտառներում, թփուտներում, մարգագետիններում, ամենուր:
ՀՀ տարածքում աճող տեսակները
Խուլ եղինջ ցողունագիրկ - Լ. amplexicaule: Հայրենիքը Եվրոպայի հարավն է, Փոքր Ասիան, Հյուսիսային Աֆրիկան: Հետզհետե տարածվել է Հյուսիսային Ամերիկայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում: Դժվար վերացվող մոլախոտ է: Միամյա կամ երկամյա բույսեր են, ծաղկաթերթերը ծիրանի կամ վարդագույն: Տերեւները կլորավուն, վերինները՝ նստադիր:
Խուլ եղինջ դեղնավուն. - L. galeobdolon: Տարածված է Եվրոպայում, Փոքր Ասիայում, Իրանում:Աճում է փշա- ու լայնատերեւ անտառներում, ալպյան մարգագետիններում մինչեւ ծ.մ. 2300մ բարձրության վրա: Տերեւները հաճախ ծածկված են արծաթավուն պուտիկներով, ծաղկեպսակը դեղին է, ստորինի վրա կան նարնջագույն պուտիկներ: Ծաղկում է ապրիլի վերջից: Հայտնի են 5 այլատեսակներ, որոնք բազմամայա խոտաբույսեր են: Ձմեռող կանաչ տերեւների վրա կան անտոցիաններ պարունակող մասեր, որոնք կլանում են հողի ջերմությունը: Փոշոտումը կատարվում է մեղուների, իսկ սերմը տարածվում է մրջյունների միջոցով:
Խուլ եղինջ բծավոր. - L. maculatum: Բազմամյա բույս է, ցողունը քառանիստ, մինչեւ 20սմ բարձրությամբ: Ստորին ծաղկաթերթը գրեթե ամբողջական է, սպիտակ, պուտիկավոր: Վերին շուրթի գագաթը նման է հովանու: Բաժակից դուրս եկող խողովակը կոր է, վերին մասում փքված: Առեջքները տարբեր երկարության են, սակայն ավելի երկար քան բաժակը: Ծաղկում է մայիս-հոկտեմբերին, պտղաբերում հունիսին: Աչքի է ընկնում բարձր ձմեռադիմացկունությամբ: Ծաղկեպսակը կարող է ունենալ վարդագույնի տարբեր երանգներ: Մշակվում է որպես զարդաբույս, բուծվել են տարբեր գույնի ցողուններ ու տերեւներ ունեցող ենթատեսակներ: Մատղաշ տերեւներն ուտելի են: Մեղրատվությունը՝ 120 կգ /1հա:
Խուլ եղինջ թաղիկավոր-L.tomentosum: Տարածված է Այսրկովկասի լեռներում, հաճախ կազմում է մարգագետիններ մերձալպյան ու նույնիսկ ալպյան գոտիների խոտազուրկ հատվածներում: Ցողունն ու տերեւները խիտ խավապատ են, ծաղիկները՝ սպիտակ:
Խուլ եղինջ արմենում. - L.armenum: Ժայռերի վրա աճող, ցածրահասակ բազմամյա բույս է, ծաղկեպսակը յասամանագույն (Т.Шаповал, яснотка, В мире растении,2005):
Խուլ եղինջ բծավորի կիրառումը միջնադարյան հայ բժշկությունում
Ն.Ս. Բոբիլովան (Род яснотка, Растительные ресурсы России и сопредельных государств, 1996) նշում է, որ միջնադարյան Հայաստանում խոտի եփուկը կիրառել են թունավորումների դեպքում: Կարեւոր է իմանալ, որ բույսի ծաղիկից ստացված պատրաստուկներն ունեն լեղամուղ հատկություն: Ծաղիկը պարունակում է քլորոգենաթթու: Վերգետնյա մասում հայտնաբերվել են պրոլիբետաին, պիպեկոլինաթթվի բետաին, այլ: Ծաղկաթերթերը պարունակում են անտոցիաններ, տերեւը իրիդոիդ ացետիլլամիոլ, ածխաջրատներ՝ սեդոգեպտոլոզա ու գալակտիտ:
Խուլ եղինջ սպիտակ - Lamium album L.
Հայերեն այլ անվանումներն են. եղինջամայր, անմեղ եղինջ, շնիկներ: Բազմամյա խոտաբույս է, ցողունը քառանիստ: Առէջքների թելիկները գեղձավոր են, փոշոտիչները մուգ մանուշակագույն՝ մազապատ գագաթով: Կարեւոր է իմանալ, որ կես դար առաջ Այսրկովկասում աճող խուլ եղինջը դիտվում էր որպես առանձին ենթատեսակ՝ L.brachyodon, սակայն Ս.Գ.Գորշկովան (1954) ու Ս.Յու.Խաչատուրովան (Флора Кавказа,тoм 7. Л.,Наука,1967) ապացուցել են, որ դա նույն խուլ եղինջ սպիտակն է: Բույսը տարածված է ՀՀ բարեխառը կլիմայական գոտիներում, աճում է ամենուր. ե՛ւ չոր ե՛ւ խոնավ վայրերում: Հետաքրքիր է իմանալ, որ սպիտակածաղիկ տեսակի ծաղկաթերթերը մեծ պահանջարկ ունեն Արեւմտյան Եվրոպայի մի շարք երկրներում (Madaus G., Leipzig, 1938) ու ներկրվում են որպես բուժահումք:
Հավաքման կարգը
Հավաքում են միայն ձեւավորված ծաղիկները, բաժակներն ու թառամած, վնասված ծաղկաթերթիկները հեռացնում են ու չորացնում ստվերում: Պիտանի հումքը պետք է ունենա դեղնասպիտակավուն գույն: Տերեւները հավաքում են ծաղկման շրջանում:
Քիմիական բաղադրությունը
Ըստ Երեւանի Բուսաբանական այգու մասնագետների ցողունն ու տերեւները հարուստ են օսլայով, սպիտակուցով, շաքարներով, վիտամիններ՝ C ու K-ով, կարոտինային նյութերով՝ մինչեւ 10մգ / %: Հայտնի է, որ խուլ եղինջ սպիտակի ծաղիկները պարունակում են զգալի քանակությամբ լորձ, դաբաղող ու փրփրանյութեր (10%), ասկորբինաթթու, ալկալոիդների հետքեր, ֆլավոնոիդներ՝ իզոկվերցիտրին, կվերցետին, կեմպֆերոլ, աստրագալին, կվերցիմերիտրին, ինչպես նաեւ քլորոգենի ու գալաթթուներ, քոլին, գիստամին ու տիրամին: Տերեւը պարունակում է նաեւ եթերայուղեր, լորձ, դաբաղող ո փրփրանյութեր, սուրճի, կումարի ու ֆերուլաթթուներ (Шретер А.И. Лек. Флора Советского Дальнего Востока.1975), տիրամին, գիստամին: Ըստ որոշ հետազոտողների բույսը հարուստ է մակրո- ու միկրոտարրերով ու հատկապես կուտակում է թալիում:
Հիստամին: Մոլեկուլային բանաձեւը՝ C5H9N3, հալման ջերմաստիճանը 83.5C, եռմանը՝209.5C: Հեշտությամբ է լուծվում տաք ու սառը ջրում, էթանոլում, մեթանոլում: Կարգավորում է աղիների ֆիզիոլոգիական ու ստամոքսահյութի արտազատման ֆունկցիաները: Նպաստում է բիկարբոնատ-իոնների ավելացմանն արյան մեջ, որոնք հեշտացնում են գլյուկոզայի կլանումը եւ կալցիումի յուրացումը: Հիստամինային նեյրոնների բջիջները հայտնաբերվել են հիպոտոլամուսում, որտեղից տարածվում են ուղեղի այլ մասերը. Դրանք առավել շարժունակ են արթուն ժամանակ, պասիվանում են, երբ մարդը հոգնած է ու բացարձակապես չեն ակտիվանում քնի փուլերում: Հիստամինն ունի հակասթրեսային հատկություն, կարգավորում է երկարատեւ հիշողության մեջ պահվող գիտելիքի ծավալը, նպաստում է հոգեկան բնույթի իմպոտենտության բուժմանը (դեպքերի 74%): Հիստամինը խթանում է թիմուսի T- բջիջների արտադրությանը, որոնք բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը (Ջ. Սահակյան, Թիմուսի վերականգմանը սատարող բույսեր, MP,2015):
Թիրամին: Մոլեկուլային բանաձեւը՝ C8H11NO, հալման ջերմաստիճանը 164C, լուծվում է ջրում, թթվայնությունը՝ 9.74(OH)-10.52(NH3): Պարունակվում է ամինաթթու տիրոզինում: Թիրամինի ընկալիչներ կան ուղեղում, երիկամներում, այլ: Մասնակցում է արյան ճնշման կարգավորման ընթացքին: Ավելցուկի դեպքում կարող են առաջանալ միգրենի նոպաներ:
Դեղաբանական հատկությունները:
Խուլ եղինջ սպիտակից ստացված պատրաստուկներն ունեն արյունարգել, միզամուղ, կապող, խորխաբեր ազդեցություն, խթանում են արգանդի մկանների կրճատումները: Արեւմտյան Եվրոպայի երկրներում ծաղկաթերթիկները կիրառում են թութքի, ուրետրիտի, նեֆրիտների, ցիստիտի, շնչառական ուղիների հիվանդությունների բուժման ընթացքում, թոքերից ու արգանդից արյունահոսությունների դեպքում: Փորձնական եղանակով ապացուցված է, որ բույսի ծաղիկն ու տերեւն ունեն հիպոտենզիվ ազդեցություն, հականեխիչ, լեղամուղ,հակադեպրեսանտ, հանգստացնող, ցավամոքիչ, հակաբորբոքային հատկություն:
Կիրառման ոլորտը
Ծաղկեպսակի թուրմն օգտագործվում է որպես արյունը մաքրող միջոց, նաեւ թոքաբորբի, բրոնխիտի, բրոնխերի ասթմայի, շնչափողաբորբի (տրախեիտ), եփուկը նյարդային համակարգի, սրտի, մաշկային հիվանդությունների դեպքում: Բույսի ցողունի ու տերեւի խաշուկով, թուրմով ու եփուկով դնում են թրջոցներ պարանոցի ու կրծքի մկանային ու ոսկրերի ցավի, ալերգիկ բնույթի դերմատիտի, էկզեմայի, մաշկի ճաքերի, դժվար ապաքինվող վերքերի, չիբանի դեպքում: Թուրմով ողողումն օգնում է անգինայի ու արյունահոսող գինգիվիտի պարագայում: Խոտի թուրմը նվազեցնում է նախադաշտանային ցավերն ու գլխացավը, հեռացնում է քնկոտությունը, նաեւ կիրառվում է մանկական դիատեզի բուժման համար:
ԴԵՂԱՏՈՄՍԵՐ
Մանկական դիատեզ. 2ճ.գ.չոր, մանրացրած խոտը 2 ժամ թրմեք 500մլ եռջրում ջերմապահի մեջ (3-4 ճ.գ. թարմ խոտը թրմեք 1-2 ժամ), քամեք: Մինչեւ 2 տարեկան երեխային խմեցրեք 1-2թ.գ.՝ օրը 3 անգամ, 2-5 տարեկան՝ 1-ական ճ.գ., 5-ից բարձր՝ 50-100մլ: Լոգանքների կամ լողացնելու դեպքում չափաբաժինը կրկնապատկեք:
Գլոմերուլոնեֆրիտ. 2ճ.գ. չոր խոտը 2 ժամ թրմեք 400մլ եռջրում, քամեք: Խմեք 100-ական մլ՝ օրը 3-4 անգամ, ուտելուց 30րոպե առաջ:
Թոքաբորբ, բրոնխիտ. 1թ.գ. չոր ծաղկաթերթը 30րոպե թրմեք 300մլ եռջրում, քամեք: Խմեք 100-ական մլ՝ օրը 3 անգամ, ուտելուց 40 րոպե հետո:
Ինսուլտ. 1.5ճ.գ. թարմ խոտը լցրեք 0.5 լ եռջրի մեջ, 10րոպե եփեք, 8-10 ժամ թրմեք, քամեք: Խմեք 100-ական մլ՝օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ:
Նեւրաստենիա. Խմեք թարմ խոտից զտված հյութ 1-ական ճ.գ՝. օրը 3 անգամ, ուտելուց առաջ:
Մանկահասակ տղաների երիկամների հիվանդություններ, միզարձակության խանգարում. Ամեն օր (8-20), յուրաքանչյուր 2 ժամը մեկ խմեցրեք երեխային 1 ճ.գ. խոտի ու 1թ.գ. մեղրի խառնուրդ: Ձմռանը 1ճ.գ. չոր խոտը լցրեք եռման ջերմաստիճանի հասցրած այծի կաթի մեջ ու անմիջապես անջատեք կրակը (նախքան «սերի» առաջանալը), 1 ժամ թրմեք, քամեք: Խմեցրեք 100-ական մլ՝ օրը 3 անգամ: Բուժման իրական պատմությունը նկարագրված է Կ.Ի. Դորոնինայի հրաշալի հոդվածում (Яснотка спасет почки. Вы здоровы, Лечебные письма, №16, 2014): Բուժումը երկարատեւ է:
Արյունահոսություն արգանդից. 10գ թարմ ծաղիկը 7 օր թրմեք 300մլ օղու մեջ, տաք, մութ տեղում, պարբերաբար թափահարեք տարան, քամեք: Ոգեթուրմի 30 կաթիլ լուծեք 100մլ ջրի մեջ, խմեք օրը 3 անգամ:
Թութք. 1ճ.գ. խոտը 30րոպե թրմեք 200մլ եռջրում, կատարեք տեղային լոգանք՝ 5-7 րոպե տեւողությամբ:
Արյունարգել. 1ճ.գ. թարմ ծաղիկը 1-2 ժամ թրմեք 0.5լ եռջրում, քամեք: Խմեք 150-ական մլ՝ օրը 3 անգամ, ցանկալի է մեղրի հետ:
Շնչառական ուղիների ու աղեստամոքսային համակարգի բորբոքումներ, ցավոտ դաշտան, սպիտակաթորանք, դժվար միզարձակություն, շագանակագեղձի բարորակ ուռուցք. 2 ճ.գ. չոր ծաղիկը 1 ժամ թրմեք 200մլ եռջրում, քամեք: Խմեք 100-ական մլ՝ օրը 2-3 անգամ:
Հանգստացնող. 1թ.գ. ծաղիկը 30 րոպե թրմեք 200մլ եռջրում: Խմեք 100-ական մլ՝ օրը 1-4 անգամ:
Ասթմա. Մանրացրեք, խառնեք 50-ական գ ճահճախնկենու, զոպա բժշկականի, թոքախոտ բժշկականի, խուլ եղինջ սպիտակի խոտեր, տատրակի տերեւ: 4ճ.գ.-ը 8-10 ժամ թրմեք 1լ եռջրում, ջերմապահի մեջ, քամեք թանզիֆով: Խմեք 200-ական մլ՝ օրը 5 անգամ, առաջինը նախաճաշից առաջ, մնացածն ուտելուց 1 ժամ հետո: Շարունակեք 14 օր, կրկնեք 14 օրից:
Սակավարյունություն. Խառնեք մոշենու տերեւ, սրոհունդի խոտ, խուլ եղինջի ծաղիկ (2:3:2): 1ճ.գ. չոր հումքը 3 ժամ թրմեք 200մլ եռջրում, ջերմապահի մեջ, քամեք: Խմեք գոլ վիճակում, կատարեք օրը 3 անգամ:
Սպիտակաթորանք. Հարկավոր է. 2-ական ճ.գ. խուլ եղինջ սպիտակի ծաղկաթերթ ու սրոհունդի խոտ, 1-ական ճ.գ. կաղնու կեղեւ, ճագոմ սպիտակի խոտ, երիցուկ դեղատնայինի մասրենու ծաղկաթերթեր ու թոքախոտ բժշկականի արմատ: Բաղադրամասերը մանրացրեք, չոր հումքը խառնեք, 10 ժամ թրմեք 1.5լ սառը ջրում, 20րոպե եփեք թույլ կրակի վրա, փակ տարայում, 30րոպե թրմեք, քամեք: Կատարեք ներլվացում, օրը 2 անգամ: Խորհրդակցեք բժշկի հետ:
Հոգեկան ապրումներ. Մանրացրեք, խառնեք մակարդախոտի (Galium aparine), ոսկեշիվի, խուլ եղինջ սպիտակի խոտերը (1:1:1): 1թ.գ. չոր հումքը 20րոպե թրմեք 200մլ եռջրում, քամեք: Խմեք 50-ական մլ՝ օրը 3 անգամ: Շարունակեք 14 օր: Խստորեն պահպանեք չափաբաժինները:
Փայծաղի հիվանդություններ, արյունը մաքրող. Խառնեք 30-ական գ գետնամորու տերեւ մանուշակ եռագույնի, խուլ եղինջի ու կատվալեզու եռաբաժնի խոտեր: 4ճ.գ.-ը լցրեք 1լ եռջրի մեջ, 10 ժամ թրմեք ջերմապահում, քամեք: Խմեք 200-ական մլ՝ օրը 5 անգամ, նախաճաշից առաջ եւ ուտելուց 1 ժամ հետո: Շարունակեք մինչեւ հումքի վերջանալը:
Դիմադրողականությունը բարձրացնող. Մանրացրեք խուլ եղինջի ծաղկաթերթերն ու հազարատերեւուկի ծաղիկները (1:1 կամ 2:1): 1ճ.գ. թարմ հումքը լցրեք 400մլ եռջրի մեջ, 15 րոպե եփեք, եռացող ջրային բաղնիքի վրա 45 րոպե թրմեք , քամեք: Խմեք 100-ական մլ՝ օրը 4 անգամ:
ԶԳՈւՇԱՑՈւՄ: Խորհուրդ չի տրվում երկարատեւ օգտագործել արյան բարձր մակարդելիության, հիպոտոնիայի, աղիների անբավարարության հետեւանքով նկատվող ատոնիկ փորկապության պարագայում: Հակացուցված է հղիներին:
Կարդացեք նաև
Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...
Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...
Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...
Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...
Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...
Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...
Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...
Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն